Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:52

Արցախում մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը

Արցախում մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը

Արցախում Մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը։ Միջոցառումը իրականացվել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱԻ պետական ծառայության և Պաշտպանության բանակի նախաձեռնությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար՝ Անահիտ Հակոբյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը, ՊԲ բարձրասիճան զինվորականներ և հյուրեր: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Ռազմամարզական խաղերին մասնակցում են շրջանային և քաղաքային փուլերում առաջին տեղեր գրաված թիմերը, որոնք իրենց հնարավորություններն են ցուցադրում շարային պատրաստություն, ավտոմատի ոչ լրիվ քանդում հավաքում, պահեստատուփի լիցքավորում, հրաձգություն ինքնաձիգից, քաղաքացիական պաշտպանություն և ֆիզիկական պատրաստություն մրցաձևերում:

Խաղերի նպատակն է դպրոցականների շրջանում զարգացնել ու ամրապնդել ռազմահայրենասիրությունը, ուսուցանել ռազմական գործ և քաղաքացիական պաշտպանություն առարկաները, որոնք էլ իրենց հերթին հնարավորություն են տալու դպրոցականներին ցանկացած իրավիճակում արագ կողմոնորշվել։
ԱԻ պետական ծառայության աշխատակիցներն իրենց փորձն են փոխանցել դպրոցականներին և ստուգել նրանց պատրաստության աստիճանը՝ մասնավորապես քիմիական հարձակման դեպքում համապատասխան հանդերձանքի կրման, քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության ցուցաբերման ուղղություններում :

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+