Ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում խախտել է շփման գիծը:
Այս մասին ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության այսօրվա տեղեկագրում։ «Յարըմջա (Մարդակերտի շրջան) բնակավայրի շրջանում արձանագրվել է հաստատված շփման գծի խախտում», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում միջադեպի կարգավորման ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







