Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:20

Հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն․ Վահրամ Բալայան

Հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն․ Վահրամ Բալայան

Այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում չի բացառվում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը փոխվի։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի Աժ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ
Վահրամ Բալայանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը, թե ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն ցանկանում Մինսկի խմբի եռանախագահության շրջանում Ռուսաստանի հետ շփումներ ունենալ։

«Ցավոք սրտի, մենք այսօր հայտնվել են գերտերությունների շահերի բախման կիզակետում և հնարավոր է՝ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն։ Բայց ցանկալի կլինի, որ այդ երեք երկրներն աշխատանքներ տանեն Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ։ Տարիներ շարունակ այս խումբը որոշակի աշխատանքներ է տարել, սկզբունքներ են մշակվել Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ։ Ծանոթ են բոլոր նրբություններին և կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ հայկական դիվանագիտությունն աշխատի այդ ուղղությամբ և ջանքեր գործադրի, որ այդ երկրները միասին աշխատեն Արցախյան խնդրի կարգավարման ուղղությամբ»,- նկատեց պատգամավորը։

Հարցին, թե Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր սառեցման դեպքում, ո՞ր հարթակում պետք է լուծվի Արցախի հարցը, Բալայանն արձագանքեց․ «Այս պահին չենք կարող կանխատեսել, թե ինչ զարգացումներ կլինեն, ո՞ր երկրները կցանկանան դերակատարություն ունենալ Արցախյան հարցի լուծման հարցում, այստեղ հարց է նաև առաջացանում, թե նրանք ինչ շահեր կարող են ունենալ։ Հարցերը շատ են, հետևաբար, ինչպես ժողովուրդն է ասում, փորձված թանն անփորձ մածունից լավ է»։
Վահրամ Բալայանի խոսքով Արցախն այսօր բավականին բարդ և լարված իրավիճակում է գտնվում։ Ըստ նրա՝ այստեղ մեծ դեր ունի Ռուսաստանի Դաշնությունը։

ԱՀ պատգամավորի համոզմամբ՝ Արցախյան հարցի կարգավորման հարցում պետք է շարունակել աշխատել Ռուսաստանի հետ։
Բալայանի ներկայացմամբ՝ Արցախում հիմա սպասողական դրություն է․ քաղաքական ուժերն իրենց հերթին փորձեր են կատարում լուծում գտնելու հարցում։

Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ և ՌԴ արտգործնախարարների ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել։ ՌԴ արտագործնախարարն ասել է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան չեն ցանկանում աշխատել Ռուսաստանի հետ Մինսկի խմբի ձևաչափում։ Լավրովը նշել է, թե չգիտի՝ ինչ կլինի հետագայում եռանախագահության հետ։ Սերգեյ Լավրովի այս միտքը Հայաստանում բուռն քննարկումների և մեկնաբանությունների առիթ է դարձել։
Ի դեպ, հարկ է ընդգծել, որ այս հայտարարությունից հետո ՀՀ է ժամանակի Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+