Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:34

Շուրջ 46 000 քաղաքացի է տեղահանվել Արցախից, որից 25 628-ը՝ վերադարձել

Շուրջ 46 000 քաղաքացի է տեղահանվել Արցախից, որից 25 628-ը՝ վերադարձել

Արցախում 44-օրյա պատերազմից հետո տեղահանված, որից հետո նորից Արցախ վերադարձած քաղաքացիների համար շարունակում են օրակարգային մնալ բնակարաններով ապահովելու և զբաղվածության հարցը կարգավորելու խնդիրները: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը։

Նախարարի խոսքով՝ կարևոր անելիքների շրջանակներում է ներքին տեղահանվածներին իրավական կարգավիճակ տալու հարցը։

«Ներքին տեղահանվածներին իրավական կարգավիճակ տալու հարցին, ինչպես արդեն նշեցի, աշխատանքներն այդ ուղղությամբ մեկնարկել են, և արդյունքները, հուսանք, առաջիկայում տեսանելի կլինեն»,- ասել է նախարարը:

Խոսելով հատկացված սոցաջակցությունների մասին՝ նախարարն ասել է, որ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին 300 000 դրամի չափով միանվագ աջակցության է տրամադրում, 68 000 դրամի չափով չորս ամիս շարունակ տրամադրված աջակցություն, բնակվարձի փոխհատուցման ծրագիր, բնակելի տների կահավորման ծրագիր, որն առ այսօր շարունակվում է:

«2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից տրամադրվել է ֆինանսական օժանդակություն՝ հետևյալ չափերով. երեխաներին՝ ամսական 50 000 դրամի չափով, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ ամսական 50 000 դրամի չափով,չափահաս բոլոր քաղաքացիներն՝ անկախ սեռից և տարիքից (այդ թվում՝ կենսաթոշակառուները), եթե չունեն հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ՝ ամսական 25 000 դրամի չափով»,- նշել է նախարարը։

Նշվել է նաև, որ հունվար և փետրվար ամիսների համար աջակցություն է տրամադրվել հետևյալ չափերով. անչափահասներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին՝ ամսական 40 000 դրամ, մյուս բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20 000 դրամ։

Հարցին, թե 44-օրյա պատերազմից հետո տեղահանվածների քանի՞ տոկոսն է հետ վերադարձել Արցախ՝ Արմինե Պետրոսյանը պատասխանել է․

«Ընդհանուր առմամբ, շուրջ 46 000 քաղաքացի է տեղահանվել, որից 25 628-ը վերադարձել է Արցախ»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+