Թուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը (TURKSOY) 2023 թվականին «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» է հայտարարել Արցախի Շուշի քաղաքը, որը օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախարարների խորհուրդը՝ հղում անելով Թուրքիայի Բուրսա քաղաքում կազմակերպության մշտական խորհրդի նիստին հաջորդած որոշմանը։
Արցախի Շուշի քաղաքը Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից մեկ օր առաջ։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են եռակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







