Արցախում ավելի քան 30 հազար երեխա մնացել է առանց ջեռուցման և տաք ջրի։ Այս մասին Twitter-ում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Դուք պատճառնե՞րն եք հարցնում: Ադրբեջանը միտումնավոր դադարեցրել է Հայաստանից Արցախ գազի մատակարարումը»,- գրել է Ստեփանյանը։
Սա ոչ այլ ինչ է, քան մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ընդգծել է Արցախի օմբուդսմենը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







