Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:10

Արցախի ինքնորոշման հարցը մնում է օրակարգում. Զատուլին

Արցախի ինքնորոշման հարցը մնում է օրակարգում. Զատուլին

Ինքնորոշման ձգտող ժողովուրդը պետք է ունենա նման իրավունք։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ պատասխանելով Արցախի ապագայի մասին հարցին։

Զատուլինի խոսքով՝ արցախցիներին բռնությամբ պահելը նշանակում է պատերազմ և ռեպրեսիաներ։ Վերջին պատերազմի արդյունքները չեն վերացնում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ընդգծել է նա։ «Նրանք ժամանակին զենք են վերցրել, որպեսզի պաշտպանեն իրենց կյանքն ու արժանապատվությունը», — կրկնել է Զատուլինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը:

Պատգամավորը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը չի հանվել օրակարգից, անգամ Հայաստանի և Ղարաբաղի համար անհաջող 2020 թվականի պատերազմից հետո։ «Ղարաբաղի կարգավիճակի հարցը նախկինի պես մնում է։ Ես կարծում եմ, որ այդ ժողովուրդը պետք է ինքնուրույնության իրավունք ստանա, իհարկե, Ադրբեջանի իշխանությունները կտրականապես դեմ են դրան՝ փորձելով հաստատել այն միտքը, որ ղարաբաղյան խնդիրը լուծված է, և Ղարաբաղը չի կարող ինքնուրույն լինել։ Ես դրա կատեգորիկ հակառակորդն եմ, և կարծում եմ, որ 2020թ.-ով գործը չի ավարտվի, եթե չլինի Լեռնային Ղարաբաղի խնդրի արդարացի լուծումը»,-ասել է Զատուլինը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+