Փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կատարվել է 252 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք, այդ թվում` երեխաների շրջանում։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մահացել է 2 մարդ։ Ստացիոնար բուժում է անցնում 62 պացիենտ։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8315 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2711 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 30 դեպք է արձանագրվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







