Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:41

Արտակ Բեգլարյանը և ԱՀ առողջապահության նախարարն այցելել են Կարմիր շուկայի բուժամբուլատորիա

Արտակ Բեգլարյանը և ԱՀ առողջապահության նախարարն այցելել են Կարմիր շուկայի բուժամբուլատորիա

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը և Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն աշխատանքային այցով եղել են Մարտունու շրջանի Կարմիր շուկայի բուժամբուլատորիայում, Ճարտարի տեղամասային հիվանդանոցում և շրջկենտրոնի բուժմիավորումում։ Մարտունու շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Ռուբեն Բաղդասարյանը հանդես է եկել 2021թ․ կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

2021 թվականի Մարտունու-33322 և Ճարտարի -8562 ամբուլատոր հաճախումների թիվը կազմում է՝ 41884 , որից 5718 երեխա: Շրջանի ԳԲԱ և ԲՄԿ ամբուլատոր հաճախումների թիվը կազմում է 21937։

2021 թվականի Մարտունու ՇԲՄ ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստացել 855 հիվանդ, իսկ Ճարտարի տեղամասային հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստացել 77 հիվանդ։

Շրջանում գրանցվել է 216 ծնունդ, որից 27-ը՝ Մարտունու ՇԲՄ-ում ,1-ը՝ Ճարտարի տեղամասային հիվանդանոցում:

2021 թվականի ապրիլ ամսից «Հայ օգնության ֆոնդի» Հայաստանի մասնաճյուղի կողմից «Արցախը մեզ է սպասում» ծրագրի շրջանակներում ՀՀ-ից  ժամանել են բժիշկ մասնագետներ՝ սրտաբան, նյարդաբան և ներզատաբան: Ներզատաբանն առ այսօր աշխատում և բուժօգնություն է ցուցաբերում Մարտունու շրջանի բնակչությանը։

2021 թվականին «Հայ օգնության ֆոնդի» Հայաստանի մասնաճյուղի կողմից «Արցախի համայնքային բուժքույրերի վերապատրաստում» ծրագրի շրջանակներում՝ Մարտունու ՇԲՄ ՓԲԸ-ում կազմակերպվել է ուսումնական դասընթացներ «Համայնքային
բուժքույրերի ունակությանների բարձրացում» թեմայով, որին մասնակցել է 30 բուժքույր։

Բուժանձնակազմի հետ քննարկվել է անհրաժեշտ բժշկական գույքով և սարքավորումներով համալրման, կադրային ապահովվածության, մասնագետների վերապատրաստման և մի շարք այլ հարցեր։

Նախարար Հայրիյանը տվել է համապատասխան հաձնարարականներ բուժսպասարկման որակի բարձրացման ուղղությամբ և հավաստիացրել, որ արվելու է հնարավոր ամեն բան, որպեսզի շրջանային բուժմիավորումներում լրացվի մասնագետների պակասը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+