Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Նշվում է, որ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում ՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր։ Զրույցի ընթացքում Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև երկկողմ օրակարգի հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







