Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:26

Վանդալիզմ Հադրութում. ադրբեջանցիները հանել են Սպիտակ խաչ եկեղեցու խաչը

Վանդալիզմ Հադրութում. ադրբեջանցիները հանել են Սպիտակ խաչ եկեղեցու խաչը

Արցախ Հանրապետության գրավյալ տարածքներում Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է մշակութային արժեքների և հայկական հետքերի ոչնչացման քաղաքականությունը, հայտնում է war.karabakhrecords.info կայքը։

2020-ի վերջից Արցախի գրավյալ տարածքներում Ադրբեջանի իրականցված մշակութային ցեղասպանության օրինակներին ավելացել է նաև Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ եկեղեցին:

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները հանել են եկեղեցու խաչը: Ադրբեջանական կողմը վերանորոգման քողի տակ, բացի խաչից, քանդել է նաև եկեղեցու տանիքը՝ այդ կերպ փորձելով ամբողջապես վերացնել հայկական մշակութային հետքը և հերթական հայկական եկեղեցին ներկայացնել որպես «ուդիական»:

Նշվածի ապացույցն է նաև այն, որ 2021 թ. նոյեմբերի սկզբին Ադրբեջանը կազմակերպել էր իր ուդիական համայնքի հոգևոր ներկայացուցիչների այց տվյալ եկեղեցի։ Այցի ընթացքում եկեղեցին ներկայացվել էր իբրև «աղվանա-ուդիական մշակութային հուշարձան», ինչը որևէ աղերս չունի իրականության հետ։

Վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։ Ամենավաղ արձանագրությունը թվագրվում է 14-րդ դ., (1333թ.): Արձանագրությունը պահպանվել է եկեղեցու ներսում` հյուսիսային կամարի խաչքարի տակ «Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. ՉՁԲ» (1333):

Պահպանված մեկ այլ արձանագրության մեջ նշվում է. «Շինեցաւ ՌՃՁԴ (1735). այն տարին էր Թահմազ խան: Յիշատակ է զանկատունս Սուրապի որդոյ Ավանէս եպիսկոպոսին»: Սա, հավանաբար, եկեղեցու զանգակատան վերանորոգման տարեթիվն է։

Պահպանված հետագա արձանագրությունները ևս վկայում են եկեղեցու տարածքում իրականացված վերանորոգման աշխատանքների մասին:

Վանքը բաղկացած է եկեղեցուց, գավթից, հյուրատնից, վիմափոր խցերից, գերեզմանոցից և որմնափակ խաչքարից: Վանքի տարածքում առանձնահատուկ տեղ ունի որմնափակ խաչքարը: Կոթողն ունի 290 սմ լայնություն, 230 սմ հաստություն, շուրջ 4 մետր բարձրություն:

Այն ներկայացնում է «Խաչի երկրորդ գալուստը» թեման. երկու հրեշատակները բերում են խաչը: Այս թեման խաչքարային մշակույթում հայտնի է 12-րդ դարից սկսած: Խաչքարը կանգնեցնելու արձանագրությունը փորագրված է կոթողի գլխակալ կիսակամար քարի վրա.

«Ես Աջամի` որդի Իշխանայ, կանկ/նեցի զխաչս ի փրկութի[ւն] հոգ/ոյ որդոյ իմոյ Ասուդարայ: Որ/ք կարդէք` յիշեցէք ի սուրբ յ[ա]ղ/աւթս ձեր (ձեր աղոթքներում՝ խմբ.)` աղաչեմ: Ի թվիս :ՉՂԵ: (1346)» ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+