Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:22

«Հադրութցիներն այլևս չեն ստանում բնակարանների համար 25 000 դրամական գումարները»․ Հայրյան

«Հադրութցիներն այլևս չեն ստանում բնակարանների համար 25 000 դրամական գումարները»․ Հայրյան

«Հանուն Հադրութի» ՀԿ-ը նախաձեռնել է բողոքի ակցիա։ Կառավարության շենքի մոտակայքում հավաքվել են Հայաստանում ժամանակավոր բնակված տեղահանված հադրութցիները։ Armenia Today-ի հարցին, թե որն է հադրութցիների պահանջն այսօր՝ 1 տարի անց, ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանն ասաց, որ իրենց պահանջը չի փոխվել։

Նա նշեց, որ իրենց վիճակը ոչ միայն չի բարելավվել, դեռ մի բան էլ վատթարացել է։ Նա հայտնեց, որ տնտեսական բլոկի բոլոր ներյկայացուցիչների հետ հանդիպել են, սակայն հարցը չի լուծվել, քանի որ այն քաղաքական է, հետևաբար քաղաքական ղեկավարության հետ են ցանկանում հանդիպել։ Այս մասին նամակ են պատրաստել և կփոխանցեն կառավարություն։

«Ուզում ենք դիմել նաև ՄԱԿ-ին՝ միջազգային հանրությունից օգնություն խնդրելու համար»,- ասաց Հայրյանը։

Հայրյանի խոսքով՝ հավաքվածները բողոքում են, որ տունը կորցնելու համար ստացած միանվագ 300 000 դրամի օգնության և ամսական նպաստի գումարով հնարավոր էր քիչ թե շատ հոգալ ծախսերը, սակայն բնակարանների վարձակալության համար տրամադրվող 30 000 դրամները կրճատվեցին մինչև 25 000-ի, սեպտեմբերից սկսած 2 ամիս ստանալուց հետո այդ գումարն այլևս չի տրամադրվում, իսկ Երևանում հնարավոր չէ 100 000 դրամից էժան տուն վարձել։ Հադրութցիները նամակները փոխանցելու են կառավարությանն ու ՄԱԿ-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+