• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
16 Մայիս 2025 04:32
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Առաջիկա օրերին նախատեսվում է Արցախում մտցնել համապետական կարանտին և սահմանափակումներ. պետնախարար

Արցախ,
20 Նոյեմբեր 2021 17:48
ShareShareShare
654,000 ԱՄՆ դոլար՝ Արցախին
telegram

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ պայմանավորված հանրապետությունում կորոնավիրուսային ծանր իրավիճակով՝ Արցախի կառավարությունը նախատեսում է առաջիկա օրերին հանրապետությունում մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Տեղյակ եք, թե վերջին շաբաթներին որքան են շատացել կորոնավիրուսով հիվանդացման և մահվան դեպքերը: Եթե տարեսկզբից մինչև սեպտեմբեր արձանագրվում էին ամսական տասնյակ վարակման դեպքեր, ապա հոկտեմբերին այդ թիվը հասել է 954-ի, իսկ նոյեմբերի 19-ի դրությամբ՝ արդեն 1,294-ի, իսկ մահերը՝ տարեսկզբից մինչև սեպտեմբեր, ընդհանուր առմամբ, 17, հոկտեմբերին՝ 10, իսկ նոյեմբերին՝ արդեն 31 (այսինքն՝ ամբողջ տարին՝ 58)՝ չհաշված մահվան այն դեպքերը, որոնք վրա են հասել այլ հիվանդության պատճառով՝ կորոնավիրուսի առկայությամբ: Այժմ ավելի քան 20 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ շուրջ 80՝ ծանր, և բժշկական համակարգը գտնվում է մեծ ծանրաբեռնվածության տակ:
 
Ցավակցելով բոլոր կորուստների առթիվ՝ կուզեի վերստին հորդորել մեր քաղաքացիներին առավելագույնս բարձրացնել իրենց զգոնությունը և պահպանել անվտանգության կանոնները: Երեկ ինձ մոտ խորհրդակցություն ենք կազմակերպել կորոնավիրուսի տարածման կանխարգելման ու բուժման վերաբերյալ, բավականին մանրակրկիտ քննարկում ենք ունեցել մեր հնարավոր անելիքների շուրջ: Առ այսօր զգալի աշխատանք է տարվել և՛ կանխարգելման, և՛ բուժման ուղղությամբ, որոնց իմ մասնակցությունն եմ ունեցել նաև հեռավար սկզբունքով գործուղման ընթացքում, սակայն եղած ցուցանիշները հուշում են, որ կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացման մեծ խնդիր կա:
 
Արցախի կառավարությունը նախատեսում է առաջիկա օրերին հանրապետությունում մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ՝ կորոնավիրուսային հիվանդության առկա ռիսկերով պայմանավորված:
 
Հիշեցնեմ, որ նոյեմբերի 4-ից Ստեփանակերտում և որոշ այլ համայնքներում արդեն գործում է կարանտինը, սակայն «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ԱՀ օրենքում ԱԺ կողմից օրեր առաջ կատարված լրացումներով ու փոփոխություններով իրավական հնարավորություն է ստեղծվել նաև համապետական կարանտին հայտարարելու:
 
Կառավարության կողմից հաստատվելու դեպքում՝ կարանտինը ենթադրելու է մի շարք կարգավորումներ, որոնց զգալի մասն այժմ էլ գործում է: Կուզեի առանձնացնել առողջապահության ոլորտի մասնագետների ու պատասխանատուների կողմից առաջարկված հետևյալ հիմնական սահմանափակումները՝
 
1. Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Սա գլխավոր պայմաններից մեկն է, որը կարգապահ կերպով կատարելու դեպքում արդեն փրկելու ենք բազմաթիվ կյանքեր, այդ թվում՝ մեր սեփական կյանքը կամ հարազատների կյանքերը:
 
2. Լրացուցիչ չափով սահմանափակվելու է աշխատանքի ներկայացող անձանց թիվը՝ խթանելով հեռավար ու հերթապահությամբ աշխատանքը:
 
3. Սահմանափակվելու են զանգվածային միջոցառումները:
 
4. Հատուկ ուշադրություն է դարձվելու հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանմանը:
 
5. Ստեփանակերտում և մի շարք ակտիվ օջախ-բնակավայրերում դասերն իրականացվելու են հեռավար: Գիտակցելով հատկապես այս սահմանափակման ազդեցությունը հազարավոր երեխաների կրթության ու ընտանիքների վրա՝ հնարավորինս արվելու է, որ մեկ շաբաթից (նոյեմբերի 29-ից) երեխաները հաճախեն դպրոց՝ անվտանգության կանոնների պահպանմամբ, սակայն այդ որոշումը կայացվելու է կախված կորոնավիրուսի տարածման ցուցանիշներից: Մասնագետները պնդել են այս սահմանափակման անհրաժեշտությունը, քանի որ երեխաները կորոնավիրուսի տարածման ակտիվ խմբերից են, և դպրոց հաճախելիությունն էլ զգալիորեն մեծացնում է հանրային տրանսպորտից օգտվելու դեպքերը:
 
6. Լրացուցիչ միջոցներով խրախուսվելու է պատվաստումը, այդ թվում՝ առնվազն երկու օր աշխատանքի չներկայանալու հնարավորություն պատվաստվողների համար: Քննարկվում է նաև չպատվաստված անձանց պարբերական թեսթ հանձնելու պահանջի ներկայացման տարբերակը, որը գործում է բազմաթիվ երկրներում, որտեղ կարողանում են արդյունավետորեն կանխարգելել կորոնավիրուսի լայն տարածումը:
 
Ի դեպ, պետք է հաշվի առնել, որ սահմանափակումները խիստ ժամանակավոր լուծումներ են, և գլխավոր ու քիչ թե շատ տևական լուծումը յուրաքանչյուր անձից է կախված՝ պատվաստման ու դիմակ կրելու տեսքով: Ես ամիսներ առաջ պատվաստվել եմ, շուտով նորից եմ պատվաստվելու: Պատվաստմանն առնչվող հարցերով ու գրանցման համար կարող եք զանգահարել 047943227 հեռախոսահամարով:
 
Նախատեսվող կարանտինի և լրացուցիչ սահմանափակումների հիմնական նպատակը վարակման ու մահվան դեպքերի եղած բարձր ցուցանիշների կտրուկ նվազեցումն է, որպեսզի կարողանանք տարածման ընթացքը բերել կառավարելի ու կայուն հուն և ակտիվ պատվաստման ու անվտանգության կանոնների պահպանման պայմաններում շարունակել մեր բնականոն կենսագործունեությունը:
 
Հասկանում ենք հարուցվող դժվարությունները բոլոր քաղաքացիների համար, սակայն ակնկալում ենք ըմբռնողականություն, կարգապահություն ու համբերություն, ինչը փրկելու է կյանքեր, և այդ փրկված կյանքը կարող է հենց Ձերը կամ Ձեր հարազատինը լինել: Խնդրում եմ հաշվի առնել, որ յուրաքանչյուրիդ կյանքն ու առողջությունը կախված է առաջին հերթին Ձեզնից, հետո՝ կառավարությունից և տարբեր պատասխանատուներից:
 
Որպես կառավարության ու կարանտինի հիմնական պատասխանատուներից մեկը՝ ես լինելու եմ առավելագույնս հետևողական, որ այս միջոցառումներն արդյունավետ լինեն և մենք կարողանանք բնակչության կյանքն ու առողջությունը պաշտպանել: Ես լիովին գիտակցում եմ իմ պատասխանատվությունը և պատրաստ եմ ինձնից կախվածը կատարել՝ անկախ տարբեր դժգոհություններից ու քննադատություններից, քանի որ համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք ու հատկապես պետության որոշում կայացնողները պարտավոր են պատասխանատվություն ստանձնել ու հետևողական լինել արդյունքների ապահովման համար: Բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանցից էլ պահանջում եմ առավելագույն լրջություն ու կարգապահություն այս կարևոր գործում:
 
Հ.Գ. Կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկված բոլոր բուժաշխատողներին, որոնք անխոնջ կերպով կատարում են իրենց ծանր առաքելությունը՝ փրկելով բազմաթիվ մարդկանց կյանքեր ու առողջություն:
 
Անվտանգություն ու առողջություն բոլորիդ»,-  գրել է Արտակ Բեգլարյանը:
telegram

Առնչվող Նորություններ

Պետական աջակցություն չկա․ Մարգարյանը՝ Արցախյան համույթների գործունեությունը ՀՀ-ում շարունակելու մասին

Պետական աջակցություն չկա․ Մարգարյանը՝ Արցախյան համույթների գործունեությունը ՀՀ-ում շարունակելու մասին

15 Մայիս 2025 20:00

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 15-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 15-ին

15 Մայիս 2025 07:44

Հայաստանի մարզերում մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հայտնում է Հայաստանի...

Հրապարակվել է Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու փաստաթուղթը

Հրապարակվել է Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու փաստաթուղթը

14 Մայիս 2025 10:59

Փաստաբան Ռոման Բաղդասարյանը հրապարակել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որով նա անվավեր է ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին...

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 3-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 14-ին

14 Մայիս 2025 07:38

Հայաստանի մարզերում մայիսի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հայտնում է Հայաստանի...

Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 19-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 13-ին

13 Մայիս 2025 07:37

Հայաստանի մարզերում մայիսի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հայտնում է Հայաստանի...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 11-ին

11 Մայիս 2025 07:38

Հայաստանի մարզերի զգալի մասում մայիսի 11-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։...

Ավելին
  • Լուրեր
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն անցել է «Եվրատեսիլ-2025» երգի մրցույթի եզրափակիչ

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն անցել է «Եվրատեսիլ-2025» երգի մրցույթի եզրափակիչ

16 Մայիս 2025 01:17
ԵՄ պաշտոնյաները կարևորել են կառույցին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մասին օրենքի ընդունումը

ԵՄ պաշտոնյաները կարևորել են կառույցին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մասին օրենքի ընդունումը

15 Մայիս 2025 23:28
Ադրբեջանում որոշ շրջանակներ ցանկանում են հակամարտությունն արտահանել Հայաստանի տարածք․ Փաշինյան

Ադրբեջանում որոշ շրջանակներ ցանկանում են հակամարտությունն արտահանել Հայաստանի տարածք․ Փաշինյան

15 Մայիս 2025 22:40
ՀՀ հարատևությունը հնարավոր կլինի հարևանների միջավայրում առանց արտաքին օգնության ապրելու դեպքում․ Փաշինյան

Խաղաղության համաձայնագրի նախագծում լուծվում են Հայաստանում և Ադրբեջանում բարձրացվող հարցերը. Փաշինյան

15 Մայիս 2025 22:17
Թուրքիայում հայտարարել են երկրաշարժի հետևանքով Ստամբուլում 600 հազար տների հնարավոր ավերման մասին

ԶԼՄ-ները հայտնել են Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հնարավոր օրը

15 Մայիս 2025 22:12
Տարիներ առաջ Փաշինյանի՝ Սյունիք այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրվող լրագրողն ազատ է արձակվել

Տարիներ առաջ Փաշինյանի՝ Սյունիք այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրվող լրագրողն ազատ է արձակվել

15 Մայիս 2025 21:46
ՔԿ-ն ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնել

Մխչյանում դպրոցականների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ

15 Մայիս 2025 20:31
Պետական աջակցություն չկա․ Մարգարյանը՝ Արցախյան համույթների գործունեությունը ՀՀ-ում շարունակելու մասին

Պետական աջակցություն չկա․ Մարգարյանը՝ Արցախյան համույթների գործունեությունը ՀՀ-ում շարունակելու մասին

15 Մայիս 2025 20:00
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է թույլատրել պատմական շենքի քանդումը՝ տեղում բազմահարկ կառուցելու համար․ Զարոկյան

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է թույլատրել պատմական շենքի քանդումը՝ տեղում բազմահարկ կառուցելու համար․ Զարոկյան

15 Մայիս 2025 19:52
Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին

Առանց Պուտինի հետ իմ հանդիպման Ուկրաինայում խաղաղություն չի լինի․ Թրամփ

15 Մայիս 2025 19:23
Էրդողան-Զելենսկի հանդիպումը տևել է մոտ 3 ժամ

Էրդողան-Զելենսկի հանդիպումը տևել է մոտ 3 ժամ

15 Մայիս 2025 18:37
Դիանա Գասպարյանը որոշել է հրաժարական տալ Վաղարշապատի համայնքապետի պաշտոնից

Դիանա Գասպարյանը որոշել է հրաժարական տալ Վաղարշապատի համայնքապետի պաշտոնից

15 Մայիս 2025 18:26
Ադրբեջանը հատում է 60 հեկտար անտառ Հայաստանի հարավում գտնվող Շիկահող արգելոցում․ «Հետք»

Ադրբեջանը հատում է 60 հեկտար անտառ Հայաստանի հարավում գտնվող Շիկահող արգելոցում․ «Հետք»

15 Մայիս 2025 17:58
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

15 Մայիս 2025 17:44
Կալիֆոռնիայի իշխանությունները դատական բարձր պաշտոններում երկու հայի են նշանակել

Կալիֆոռնիայի իշխանությունները դատական բարձր պաշտոններում երկու հայի են նշանակել

15 Մայիս 2025 17:27
Ադրբեջանում հրամանատարաշտաբային վարժանքներ են

Ադրբեջանում հրամանատարաշտաբային վարժանքներ են

15 Մայիս 2025 17:01
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը մայիսի 15-ին՝ ըստ ԿԲ տվյալների

15 Մայիս 2025 16:41
«Խեղդվում ենք, օդ չկա շնչելու», «աղտոտվածություն չենք նկատում». հարցում Երևանում օդի որակի մասին

«Խեղդվում ենք, օդ չկա շնչելու», «աղտոտվածություն չենք նկատում». հարցում Երևանում օդի որակի մասին

15 Մայիս 2025 16:30
Իտալացի վարպետները սկսել են Գառնիի տաճարի խճանկարների վերականգնումը

Իտալացի վարպետները սկսել են Գառնիի տաճարի խճանկարների վերականգնումը

15 Մայիս 2025 16:15
Անկարայում մեկնարկել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը, Պուտինը Ստամբուլ չի մեկնի

Անկարայում մեկնարկել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը, Պուտինը Ստամբուլ չի մեկնի

15 Մայիս 2025 16:05
Տարատեսակ հնացած զինատեսակներ ունենք, որ օգտագործման ենթակա չեն, բայց օգտահանման են ենթակա․ ԲՏԱ նախարար

Տարատեսակ հնացած զինատեսակներ ունենք, որ օգտագործման ենթակա չեն, բայց օգտահանման են ենթակա․ ԲՏԱ նախարար

15 Մայիս 2025 15:23
«Բաքվի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են». Զախարովան` Հաղթանակի շքերթին Ալիևի բացակայության մասին

«Բաքվի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են». Զախարովան` Հաղթանակի շքերթին Ալիևի բացակայության մասին

15 Մայիս 2025 15:15
Լավրովի այցը Հայաստան մշակման փուլում է. ՌԴ ԱԳՆ

Լավրովի այցը Հայաստան մշակման փուլում է. ՌԴ ԱԳՆ

15 Մայիս 2025 15:02
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (ուղիղ)

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (ուղիղ)

15 Մայիս 2025 14:45
Ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը մեր երկրի ռազմավարական նպատակներից մեկն է․ Արմեն Խաչատրյան

Ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը մեր երկրի ռազմավարական նպատակներից մեկն է․ Արմեն Խաչատրյան

15 Մայիս 2025 14:10
Ռազմարդյունաբերության ոլորտում սփյուռքից մասնագիտական ներգաղթ է նկատվում․ ԲՏԱ նախարար

Ռազմարդյունաբերության ոլորտում սփյուռքից մասնագիտական ներգաղթ է նկատվում․ ԲՏԱ նախարար

15 Մայիս 2025 13:56
Կառավարությունը լիազորություն կստանա ռազմական արտադրանքը տրամադրել ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին

Կառավարությունը լիազորություն կստանա ռազմական արտադրանքը տրամադրել ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին

15 Մայիս 2025 13:52
ԲԿ-ներում տնօրեն լինելու համար պարտադիր բժշկական կրթություն ունենալու հարցը կվերանայենք․ նախարար

ԲԿ-ներում տնօրեն լինելու համար պարտադիր բժշկական կրթություն ունենալու հարցը կվերանայենք․ նախարար

15 Մայիս 2025 13:24
Մի քանի մեքենա անցել է, բայց խնդիրը լուծված չէ․ նախարարը՝ կոնյակ արտահանողների մասին

Մի քանի մեքենա անցել է, բայց խնդիրը լուծված չէ․ նախարարը՝ կոնյակ արտահանողների մասին

15 Մայիս 2025 13:05
Կարկուտը մեծ վնասներ է տվել գյուղատնտեսությանը, որոնք գույքագրում ենք․ էկոնոմիկայի նախարար

Կարկուտը մեծ վնասներ է տվել գյուղատնտեսությանը, որոնք գույքագրում ենք․ էկոնոմիկայի նախարար

15 Մայիս 2025 12:54
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն անցել է «Եվրատեսիլ-2025» երգի մրցույթի եզրափակիչ
Մշակույթ

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն անցել է «Եվրատեսիլ-2025» երգի մրցույթի եզրափակիչ

16 Մայիս 2025 01:17

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն անցել է Բազելում անցկացվող «Եվրատեսիլ-2025» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ։ Մայիսի 15-ին կայացած երկրորդ կիսաեզրափակչում ելույթ է ունեցել...

ԿարդալDetails
ԵՄ պաշտոնյաները կարևորել են կառույցին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մասին օրենքի ընդունումը
Արտաքին քաղաքական

ԵՄ պաշտոնյաները կարևորել են կառույցին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մասին օրենքի ընդունումը

15 Մայիս 2025 23:28

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ