Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:57

Արցախի ուսումնական հաստատություններում պարապմունքները դադարեցվել են

Արցախի ուսումնական հաստատություններում պարապմունքները դադարեցվել են

Արցախի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում նոյեմբերի 1-14-ը պարապմունքները դադարեցվել են, այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Երեկ ԱՀ նախագահի մոտ կայացած ընդգրկուն քննարկման ժամանակ առողջապահության նախարարը ներկայացրել է թվեր, որոնք վտանգավոր են, և առաջարկել, որ փակենք բոլոր ուսումնական հաստատությունները, որպեսզի զերծ մնանք կորոնավիրուսային վարակի նոր բռնկումներից: Նախընտրել ենք 2 շաբաթով դադարեցնել հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների պարապմունքները: Ունենք համայնքներ, որտեղ վարակման դեպքերը շատ են, իսկ նախադպրոցական ուսումնական հաստատություններում էլ (մանկապարտեզներ) շնչառական ուղիների հիվանդությամբ վարակվածների թիվն է աճել։ Այդ իսկ պատճառով ստիպված ենք դադարեցնել դասապրոցեսը»,- ասել է Լուսինե Ղարախանյանը:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ 2021թ. նոյեմբերի 1-14-ը ներառյալ կկասեցվի Արցախում գործող նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, արվեստի, երաժշտական և մարզական դպրոցների ուսումնական գործընթացները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+