Սեպտեմբերի 23-ին անհայտ անձը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1997թ. ծնված բնակչի անվամբ բացված քարտային հաշվից բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին փոխանցել և խաղադրույքների մասնակցելու եղանակով զգալի չափերի հասնող գումար է հափշտակել:
Գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով և 187-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին իրազեկում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն:
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում գործը վարույթ է ընդունվել, նախաքննությունը շարունակվում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







