Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:54

Պուտինը՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին. հարկավոր է երկարաժամկետ կարգավորման պայմաններ ստեղծել տարածաշրջանում

Պուտինը՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին. հարկավոր է երկարաժամկետ կարգավորման պայմաններ ստեղծել տարածաշրջանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին:

«Պետք է արժանին մատուցել թե՛ Ադրբեջանի նախագահին, թե՛ Հայաստանի վարչապետին։ «Մենք բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունենում: Այնուամենայնիվ, չնայած տեղի ունեցող իրադարձությունների ողջ ողբերգությանը, նրանց հաջողվել է բարձրանալ այսրոպեական քաղաքական կոնյունկտուրայից և շատ պատասխանատու որոշում կայացնել», — ասել Է Պուտինը «Валдай» միջազգային ակումբի նիստի ընթացքում՝ ընդգծելով, որ երկու երկրների առաջնորդներին հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը:

Նա ընդգծել է, որ պետք է տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման պայմաններ ստեղծել։ «Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ձեռք բերված պայմանավորվածությունները ընդունեն որպես երկարաժամկետ և երկու կողմից էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները։ Իսկ դրանում բոլորը շահագրգռված են», — նշել է նա։

Պուտինի խոսքով՝ Ադրբեջանը շահագրգռված է, որպեսզի նորմալ իրականացվի Նախիջևանի հետ կապը, ինչպես նաեւ հաղորդակցության ապաշրջափակումը Հայաստանի առջև ծառացած առաջին խնդիրներից մեկն է:

«Արդյունավետ տնտեսական կյանք, արդյունավետ փոխգործակցություն հաստատել տարածաշրջանում, այդ թվում՝ նույնիսկ Ադրբեջանի հետ ապագայի համար։ Ըստ էության, Հայաստանը դրանում շահագրգռված է։ Ապասառեցնել իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ, ժամանակակից բնույթ հաղորդել նրանց», — հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Նա ընդգծել է, որ և՛ մեկ, և՛ մյուս դեպքում դա պետք է հանգեցնի գլխավոր նպատակին՝ երկու պետությունների անվտանգ գոյակցության ստեղծմանը և տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծմանը:

Պուտինը նաև հայտարարել է, որ ռուս խաղաղապահները հակամարտության գոտում արժանապատվորեն կատարում են իրենց պարտքը:

«Ընդհանուր առմամբ հաջողվում է պահպանել իրավիճակը հակամարտության գոտում այն տեսքով, որում այն կա, չկան խոշոր ռազմական գործողություններ։ Այո, ցավոք, միջադեպեր են լինում, այո, ցավոք, նույնիսկ մարդիկ երբեմն զոհվում են։ Բայց, հավանաբար, դժվար է պատկերացնել իդեալիստական պատկեր այսքան տարիների դիմակայությունից հետո», — ասել է նա ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+