Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:44

Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցն Ամարաս

Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցն Ամարաս

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորները կիրակի օրը ապահովել են ուխտավորների անվտանգ այցելությունն Ամարասի վանական համալիր, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Անձնակազմն ուխտավորներին ապահովեց Ամարասի վանական համալիր այցելելու անվտանգությունը: Այս համալիր են գալիս ուխտավորներ ամբողջ Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից: Այս վայրը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հավատացյալների համար սուրբ է: Համալիրի տարածքում խաղաղապահ զորախումբը տեղակայված է անվտանգությունն ապահովելու նպատակով` հակամարտության վերսկսման անհարկի սադրանքներից կամ փորձերից խուսափելու համար: Համալիրը գտնվում է սահմանազատման գծի մոտ, այնպես որ, այստեղ անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորախմբի առկայությունը` լարվածությունից խուսափելու համար»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Միրոնովը:

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ուխտավորներին կիրակնօրյա պատարագի` Ստեփանակերտից մինչև Մարտունու շրջան և հակառակ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+