«Խաղաղապահը տրակտորի մեջ նստած, վար անելուց կրակել են։ Տրակտորիստը տեղում մահացել է»,-այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը՝ մանրամասնելով այսօր Արցախում 55-ամյա քաղաքացու՝ ադրբեջանցի դիպուկահարների կողմից սպանվելու հանգամանքները։
Քաղաքապետը խաղաղապահների հետագա գործողություններից տեղյակ չէ, նշեց, որ դեպքից անմիջապես հետո եկել է հիվանդանոց։
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ժամը 13:15-ին Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







