Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:15

Պատերազմի հետևանքով Արցախի կրած վնասները՝ թվերով

Պատերազմի հետևանքով Արցախի կրած վնասները՝ թվերով

Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով ամենածանր կորուստների շարքում մարդկային կորուստներն են։ Այս մասին ԱԺ-ում աշխատանքային հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։

Ինչպես ներկայացրեց Ղազարյանը՝ պատերազմի հետևանքով զոհվել է Արցախի 742 զինծառայող, Արցախի քաղաքացիություն ունեցող 45 զինծառայող մինչ օրս համարվում է անհետ կորած, սպանվել է 80 քաղաքացիական անձ, որոնցից 42-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, գերեվարման մեջ է 38 մարդ, 42 000 տեղահանված քաղաքացի կա, որոնցից 38 154-ը զրկվել է բնակարանից ու անշարժ գույքից։

«Տեղահանվածներից 15 000-ը գտնվում է Ստեփանակերտում, 5000-ը՝ Արցախի Հանրապետության շրջաններում»,- ասաց Արցախի ներկայացուցիչն ու հավելեց, որ նրանց ապահովելու համար առկա է 3000 պայմանագիր, իսկ 1960 մարդ ապրում է հյուրանոցներում։

Նա նշեց նաև, որ մինչև տարեվերջ Ստեփանակերտում կառուցվելու է 300 բնակարան տեղահանվածների համար։

Ներկայացնելով Ադրբեջանին անցած բնակավայրերը՝ Ղազարյանն ասաց, որ բնակավայրերը 192 են, որոնցից 185-ը գյուղ է, 7-ը՝ քաղաք։

Ինչ վերաբերում է քաղաքացիական ենթակառուցվածքների կրած կորուստներին, ապա գործող 36 ՀԷԿ-երից մնացել է ընդամենը 6-ը, իսկ հեռահաղորդակցության ենթակառուցվածքներից կրած վնասը կազմում է ավելի քան 42 600 000 դրամ։ 1226 տնտեսվարող սուբյեկտ է տուժել, որոնք գործունեություն են ծավալել Ադրբեջանի գրաված տարածքներում։ Վարելահողերի 75 տոկոսը մնացել է նույն տարածքներում։ Պատերազմի հետևանքով 2000-ից ավելի պատմամշակութային արժեք է վտանգված՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 523 խաչքար, 127 դպրոցական գրադարան, 12 թանգարան՝ ավելի քան 20 000 նմուշներով։

Նշենք, որ Արցախում բնակարանաշինության խնդիրն Armenia Today-ին տված հարցազրույցում նախօրեին բարձրաձայնել էր նաև Արցախի պետական ​​նախարար Արտակ Բեգլարյանը: Նա ասել էր, որ տեղահանվածների թիվը մոտ 40 հազար է, նրանցից մոտ մեկ երրորդն Արցախում է, մնացածը` Հայաստանում: Բեգլարյանը շեշտել էր, որ նրանց ճնշող մեծամասնությունը ցանկանում է վերադառնալ Արցախ, սակայն հանրապետությունում չկան անվճար բնակարաններ՝ ներառյալ վարձակալությամբ տրվողներ:

«Ներկայումս Արցախում ապրում է մոտ 120 հազար մարդ, իսկ առկա բնակարանային ֆոնդը լիովին զբաղված է»,- ասել էր Բեգլարյանը՝ հավելելով, որ նախատեսվում է առաջիկա երեք տարիների ընթացքում ամբողջությամբ լուծել բնակարանային խնդիրը և բոլոր տեղահանվածներին վերադարձնել հանրապետություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+