Օգոստոսի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության նախաձեռնած՝ «Քննարկումների ակումբ» նախագծին մասնակից երիտասարդների հետ։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԳՆ-ն։
Հանդիպմանն արծարծվել են արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, տարածաշրջանային գործընթացներին, պետականաշինությանն առնչվող տարբեր հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն։
Նախարարը կարևորել է երիտասարդների հետ երկխոսության նման ձևաչափը՝ այն համարելով երկուստեք օգտակար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







