«Փոքր և միջին ձեռնարկատերերի» զարգացման ասոցիացիայի նախաձեռնությամբ շուրջ 1 տարի է ինչ մայրաքաղաքում գործում է արցախյան արտադրության ապրանքների մասնագիտացված խանութ, որտեղ Արցախի մոտ 35 փոքր և միջին ձեռնարկատերերի արտադրանք է ներկայացված:
Խանութ-սրահը ոչ միայն օտարերկրյա հաճախորդների, այլև տեղացի սպառողների համար էր անակնկալ:
«Արտադրված է Արցախում» խանութ-սրահը, ոչ միայն բիզնես ծրագիր է, այն նաև հարթակ է տեղական արտադրանքին ծանոթանալու համար, այսպես ասած, ծառայում է որպես ցուցասրահ:
Նշենք, որ Երևանում նույնպես գործում է «Արտադրված է Արցախում» խանութ-սրահի մասնաճյուղը, որտեղ կարող եք ձեռք բերել արցախյան արտադրության գորգեր, հագուստ, գինիներ, օղիներ, մուրաբաներ, պահածոներ, թեյեր և այլն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







