Լրագրող Արթուր Գրիգորյանը նշանակվել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ մամլո խոսնակ: Այս մասին ընկերությունը տեղեկացրել էր դեռևս օգոստոս ամսվա սկզբներին: Այս կապակցությամբ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանն ընդգծել է. «Որպես փորձառու մասնագետ, որը շատ լավ գիտի Արցախն ու արցախցիներին, պարոն Գրիգորյանի նշանակումն Արցախի բնակչության և ընկերության միջև հուսալի կապ է, նաև՝ մեր բաժանորդների և оպերատորի միջև թափանցիկ հարաբերվելու վճռական քայլ»:
Օգոստոսի 19-ին Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» հյուրանոց փոքր դահլիճում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ մամլո խոսնակը հանդիպել է Արցախի լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ։ Արթուր Գրիգորյանը նշել է, որ հրավիրված հանդիպումը հասարակության և մեդիայի ներկայացուցիչների հետ առավելագույն թափանցիկ հարաբերություններ կառուցելու առաջին քայլն է և իր նպատակն է անել առավելագույնը, որպեսզի արցախյան մամուլի առաջ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ինֆորմացիոն դռները միշտ բաց ու հասանելի լինեն: Արթուր Գրիգորյանը տեղեկացրել է, որ առաջիկայում կկայանա ընկերության մամլո ասուլիսը:
Մամլո խոսնակին կարելի է դիմել [email protected] էլ. հասցեով, կամ www.kt.am կայքի առցանց խորհրդատուի միջոցով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







