Արցախի հայտնի զբոսաշրջային վայրերից մեկը Գանձասար վանական համալիրն է:
Գանձասարը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում: Գանձասարը, որպես ճարտարապետական կառույց, եզակի կոթող է: Պետք է նշել, որ այս ճարտարապետական գլուխգործոցը անտարբեր չի թողնի զբոսաշրջիկներին, հատկապես ամառվա շրջանում: Վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարում: 2000-ականներին այստեղ մեկնարկեցին վերականգնման աշխատանքները: Գանձասարի պատմությունը ներկայացված է գրքի տեսքով, որը թարգմանվել է 11 լեզվով:Գրքում մանրամասն պատմվում է վանքի մասին. Այս գիրքը ևս նպաստում է, որ զբոսաշրջիկների հոսքն ավելանա:
#
Վանքի մոտակայքում կարող եք տեսնել նաև Գանձասարի մատենադարանը, որը նույնպես կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը: Արցախյան մատենադարանում կարելի է ծանոթանալ վաղ միջնադարից մինչև նոր շրջանն ընդգրկող ձեռագրերին և հնատիպ գրքերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







