Արցախի «պարտադիր» այցելության տեսարժան վայրերից է Կատարոտը կամ Ջդրդուզը (Ձիատափ սարահարթ): Այս անունով հայտնի վայրը ընդարձակ դաշտավայր է, որը գտնվում է Շուշի քաղաքի հարավային եզրին՝ ժայռերի գագաթին: Դաշտն ունի մոտ 5 հեկտար տարածք, որի մի փոքրիկ մասն է Արցախի Կատարոտը կամ Ջդրդուզը:
Դաշտավայրը այցելուներին գրավում է հիասքանչ տեսարանով` բացվող դեպի եղևնուտը։
Ջդրդուզի դաշտը ներառված է «Հունոտի կիրճ» արգելոցի կազմում:
Ներքևում գտնվող կիրճի հիասքանչ պատկերով և այնտեղով հոսող Կարկառ գետի հովտի պատկերով։
Այս վայրը դարձել է Արցախի ամենասիրելի և այցելուների կողմից ամենաշատը այցելվող վայրերից մեկը: Հունոտի կիրճի գագաթով զբոսանքը այցելուներին պարգևում է հիասքանչ տեսարանների անմոռանալի տպավորություններ: Այցելուների մեծամասնությունը այստեղ գալիս են ցերեկը, սակայն աստղազարդ գիշերներն էլ պակաս գեղեցիկ ու հեքիաթային տեսք չունեն:
Խորհրդային իշխանության տարիներին Կատարոտը երբևէ չի ցանկապատվել և դպրոցականների համար կազմակերպվել են բացօթյա դասեր։
Կատարոտի հարթ տարածքը դարձել է բացօթյա միջոցառումների` սպորտային մրցումների, համերգների, հավաքների անցկացման վայր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







