Օգոստոսի 20-ից Շուշիում ընթանում է «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքը։ Հավաքն իր շուրջն է հավաքել տասնյակ հայ երիտասարդների Արցախի, Սփյուռքի և Հայաստանի հեռավոր անկյուններից:
Աշխարհասփյուռ հայ երիտասարդությանն իր պատմական հայրենիքում համախմբած այս նախաձեռնությունը նպատակ ունի ևս մեկ անգամ գնահատել պատմության քառուղիներում մեր հերոսների կերտած հաղթանակները, արժևորել ազգայինն ու դաստիարակել հայրենասեր ու ազգանվեր երիտասարդություն:
Ճամբարականներն անցած օրերի ընթացում հագեցած ու հետաքրքրիր առօրյա են ունեցել, հյուրընկալել Հայստանի ու Արցախի քաղաքական, հասարակական, մշակութային ոլորտների մասնագետների, ստորտային ու ինտելեկտուալ մրցումներ անցկացնել:
Իսկ օգոստոսի 25-ին Նախագահ Բակո Սահակյանն է հանդիպում ունեցել «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:
Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, տարածաշրջանային գործընթացներին, ներհայկական կապերին, երիտասարդական քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահը նման միջոցառումների անցկացումը կարևոր է համարել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության և նրա կողմից հայրենի երկիրը ճանաչելու տեսանկյունից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







