Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:41

Արցախի ժողովուրդը համատեղ ուժերով կլուծի իր առջև ծագած բոլոր խնդիրները, ինչպիսինն էլ դրանք լինեն․ Բակո Սահակյան

Այսօր oգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում անց է կացվել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Այն նվիրված է եղել Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձին:

Արարողության ընթացքում պետական բարձր պարգևների են արժանացել Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ, ազատամարտիկներ, պետական և հասարակական գործիչներ, բարերարներ։ Պարգևներ են հանձնվել նաև հասարակական այլ ոլորտների՝ տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ցուցաբերած քաջության, անձնական արիության, Արցախի հանրապետությանը պաշտպանության հարցում մատուցած ծառայության համար «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանին և Վլադիմիր Բալայանին։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նշենք, որ պարգևատրման արարողությունը անց է կացվել ԱՀ նախագահի կողմից, որի ընթացքում նա հենդես է եկել հանդիսավոր ելույթով։ Նա իր խոսքում նշել է․

«Արդեն 28 տարի է, ինչ մայր Հայաստանի և սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին կառուցում ենք ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն: Այս տարիների ընթացքում մեր ժողովրդին հաջողվել է ստեղծել մարտունակ բանակ, ժողովրդավարական բոլոր ինստիտուտները, դինամիկ զարգացող տնտեսություն»։

Նախագահ Բակո Սահակյանը ելույթի ընթացքում հույս է հայտնել, որ Արցախի ժողովուրդն այսուհետ ևս համատեղ ուժերով կլուծի իր առջև ծագած բոլոր խնդիրները, ինչպիսինն էլ դրանք լինեն:

«Վստահ եմ, որովհետև գիտեմ, որ ոչ մի բան չի կարող սասանել մեր ժողովրդի ուժն ու հաստատակամությունը, շեղել նրան իր ընտրած ճանապարհից»,- շեշտել է Նախագահը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+