Ստեփանակերտի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ «Երևանի օրերը Արցախում» միջոցառումներին մասնակցության նպատակով Ստեփանակերտ է ժամանել Երևան քաղաքը ներկայացնող պատվիրակություն՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ։
Երկու քաղաքների ղեկավարները՝ Հայկ Մարությանը և Սուրեն Գրիգորյանը ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հուշահամալիրում: Իսկ այնուհետև մասնակցել նախատեսված հետագա միջոցառումներին։
Երևանի օրերը Ստեփանակերտում անց են կացվել հագեցած ծրագրային միջոցառումներով։
Կեսօրին ԱՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին:
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդես գալով ելույթի խոսքով նշել է, որ Սպարապետը մինչև այսօր իր ապրած կյանքով, իր հերոսություններով և իր պետական մեծ աշխատանքով ոգևորում է մեզ բոլորիս։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրվել է զորամասի հրամանատարի պատվոգրով:
Ավելի ուշ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում անցկացվել է «Տիգրան Մանսուրյան-80» խորագրով հոբելյանական համերգ՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: Համերգի ընթացքում հնչել են մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի «Հայ դասական պոեզիան՝ Մանսուրայանի երաժշտության մեջ», «Իսահակյան — Չարենց» խմբերգային ստեղծագործությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







