Ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտի շրջանի, Թալիշ գյուղը լուրջ վնասներ է կրել, ինչը պատճառ դարձավ բնակիչների ժամանակավոր տարհանման: 2016-ից հետո, ոչ խաղաղություն, ոչ պատերազմ պայմաններում, Թալիշը կրկին վերականգնվում է:
Գյուղի բոլոր հատվածներում սկսվեցին ակտիվ շինարարական աշխատանքներ, բնակիչներից շատերն արդեն իսկ բնակվում են գյուղում` արհամարhելով թշնամու սադրանքներն ու վտանգը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ, ընդհանուր առմամբ, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում վերանորոգվել է 45 և հիմքից կառուցվել 10 բնակարան: Թալիշի վերականգնման ծրագրի համար հատկացվել էր 1 միլիարդ 7 միլիոն դրամ, իսկ 770 միլիոն դրամ տրամադրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից:
Այսօր Թալիշում ընթացքի մեջ են 1 արտեզյան հորի փորման աշխատանքները, որը տեղի բնակիչների և պաշտպանական շրջաններից մեկի համար է շահագործվելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







