Արցախը զբոսաշրջիկներին հայտնի է իր տեսարժան վայրերով, պատմամշակութային հուշարձաններով, գեղատեսիլ բնությամբ և համեղ ու ինքնատիպ խոհանոցով: Զբոսաշրջային հայտնի ուղղություններից Արցախում կարելի է առանձնացնել նաև Գանձասարը: Որն իր ողջ հմայքով ու վեհությամբ գրավում է այցելուներին: Նախորդ հոդվածներում Armenia Today-ը ներկայացրել է Գանձասարի վանական համալիրը, իսկ այսօր կխոսենք Գանձասարի համալիրի տարածքում գտնվող ժայռակերտ առյուծի մասին:
Ժայռաքանդակի ստեղծման մտահղացումը ծնվել է 2006 թվականին՝ լուսահիշատակ բարերար Լևոն Հայրապետյանի առաջակով:
Այն խորհրդանշում է վեհություն, հպարտություն և կամքի ուժ, ինչպես կենդանի առյուծը: Քարակետ այս հրաշքի յուրաքանչյուր ծալք այնքան իրական է թվում, որ այցելուների մոտ տպավորություն է, թե իսկական առյուծը քարեցել և ժայռաքանդակ է դարձել:
Նկարիչը Արամ Ավագյանն է, ով առյուծի քանդակի վրա սկսել է աշխատել 2007 թվականից։