Մշակութային մայրաքաղաք Շուշի այցելողները նկատած կլինեն քաղաք մտնելուն պես ձախակողմյան հատվածում վեհ կանգնած ամրոցը: Շուշիի ամրոցը կամ Շուշիի բերդը ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել դարեր ի վեր: Առաջին անգամ այն հիշատակվել է XVIII դարում, որտեղ նշված է, որ Շուշիի ամրոցը շատերն անվանում էին Շիկաքար, որտեղ, Սահղ Սմբատյանը հաղթել է արաբական բանակին: Ամրոցն այլ անվանումներ ևս ունի Քարագլուխ, Քար, Շոշ Շոշի սղնախ անուններով:
Երբ ամրոցի տարածքում ակտիվ պեղումներ սկսվեցին, հաստատվեց մեկ այլ տարբերակ: Այն է` XVII դարում ամրոցը կառուցվել է հայկական մեկ այլ ամրոցի տեղում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







