Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 11.00-ի դրությամբ ընթացող ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 17381 ընտրող:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության 228 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի 103010 ընտրող:
Ընտրություններին մասնակցում են 409 համայնքի ղեկավարի և 1394 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ:
Համայնքի ղեկավարի թեկնածուների մեծ մասը` 278 հոգի կամ 68%, անկուսակցական են, 154-ը (37,7 %) գործող համայնքի ղեկավարներ են, 15 թեկնածուներ (3,7 %) կանայք են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







