Արցախյան պատերազմի տարիներին երգն ու պարը ուղեկցում էին հայ մարտիկներին՝ ամրապնդելով մարտական ոգին, մղելով վերջիններիս հերոսությունների: Այդ տարիներին տարբեր համույթներ գունավորում էին անգույն առօրյան ու հույսի շունչ ներշնչում պատերազմող երկրի ժողովրդին: «Վարանդա» մանկապատանեկան երգչախումբն այդ համույթներից մեկն էր, որը ստեղծվեց 1992 թվականին պատերազմից ավիրված, բայց կյանքով շնչող Շուշիում:
Ցայսօր այն շարունակում է իր գործունեությունը՝ հավատարիմ մնալով իր արժեքներին ու բռնած ուղղուն: Երգչախմբի հիմնադիրը լիբանանահայ երաժիշտ «Վարանդայի» անփոփոխ գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Զաքար Քեշիշյանն է:
«Վարանդան» 300-ից ավելի բազմաժանր ստեղծագործություններով է հանդես եկել` դասական ու ժամանակակից, որոնցից շուրջ 150-ը՝ նոր գրված:
Երգչախումբը եղել է Լիբանանում, Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում, զորամասերում և կրթօջախներում:
27 տարվա պատմություն ունեցող երգչախումբը ծանրակշիռ ներդրում ունեցավ Արցախի մշակութային կյանքն աշխուժացնելու գործում և այսօր էլ այն շարունակում է իր հաղթական ճանապարհը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







