Այսօր Ստեփանակերտի օրն է: Ստեփանակերտի վերանվանման 96-րդ տարեդարձը համարվում է Արցախի մայրաքաղաքի՝ Ստեփանակերտ քաղաքի օրը:
Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են Ստեփան Շահումյանի հուշարձանի պատվանդանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ:
Քաղաքի օրը նշանավորվել է ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառով, շախմատի, սպորտային մրցումներով: Կազմակերպվել է Արցախյան գորգերի և կարպետների ցուցադրություն:
Միջոցառումներն ուղեցվում են Արցախի փողային նվագախմբի կատարումներով: Իսկ մայրաքաղաքի մի շաք դպրոցներում անց են կացվում սանտա-ուշուի, ձյուդոյի, կիոկուշին-կարատեի ցուցադրական վարժություններ, սպորտային մրցումներ, սպորտային պարերի ցուցադրություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







