Արցախում շարունակվում են Մեծն Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումները: Հայաստանի հինգ նշանավոր երգչախմբեր հոկտեմբերի 1-ին և 2-ին հանդես կգան կոմիտասյան հոգևոր երաժշտության համերգներով, հետևյալ ժամանակացույցով.
Հոկտեմբերի 1, ժամը 12:00, Շուշի, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի – Երևանի պետական կամերային երգչախումբ:
Հոկտեմբերի 1, ժամը 13:00, Ստեփանակերտ, Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր Տաճար – «Գեղարդ» երգեցիկ խումբ:
Հոկտեմբերի 1, ժամը 14:00, Ստեփանակերտ, Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր Տաճար – Հայաստանի պետական կամերային երգչախումբ:
Հոկտեմբերի 1, ժամը 19:00, Ստեփանակերտ, մշակույթի և երիտասարդության պալատ, Խմբերգային երաժշտական երեկո (հինգ երգչախմբերի մենակատարների մասնակցությամբ):
Հոկտեմբերի 2, ժամը 11:00, Գանձասարի վանական համալիր, «Հովեր» պետական կամերային երգչախումբ:
Համերգների կազմակերպիչներ են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







