ԱՄՆ-ն չպետք է խոչընդոտներ ստեղծի իր այն քաղաքացիների համար, ովքեր փորձում են այցելել Արցախ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը «Արցախպրես»-ի հետ զրույցում։
«Ամերիկացիները պետք է հնարավորություն ունենան այցելելու Արցախ՝ որպես զբոսաշրջիկներ: Մենք օրինագիծ ենք ներկայացրել Պետդեպարտամենտ, որով կոչ է արվել Արցախ այցելության դեպքերում խոչընդոտներ չստեղծել»,- նշել է Ֆրենկ Փալոունը։
Ամերիկացի կոնգրեսականն անդրադարձել է նաև Բակո Սահակյանի հետ հադիպմանը՝ նշելով, որ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Արցախի անվտանգության հարցը։
Ֆրենկ Փալոունը նշել է, որ ԱՄՆ-ը չպետք է ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերի Ադրբեջանին:
«Վերջին երկու տարիների ընթացքում Ամերիկայի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին աճել է, և մենք նամակ ենք հղել Պետդեպարտամենտ, որով կոչ ենք անում դադարեցնել այդ աջակցությունը»,- նշել է Փալոունը։
Բակո Սահակյանն ու Ֆրենկ Փալոունը քննարել են նաև արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ լուծմանը վերաբերող հարցեր: Ամերիկացի կոնգրեսականը նշել է, որ իրավիճակը չափից ավելի լարված է, իսկ խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է աշխատել և լարվածությունը թուլացնել։
Փալոունը նշել է, որ ԱՄն Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը ստեղծվել է 25 տարի առաջ՝ իր կողմից, իրենց նպատակն է Կոնգրեսի երկու կողմերին՝ դեմոկրատներին և հանրապետականներին, կոչ անել, որպեսզի նրանք աջակցեն Հայաստանին և Արցախին՝ բարելավելով ԱՄՆ-Արցախ և ԱՄՆ-Հայաստան կապը:
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 26-ին
Հայաստանի մարզերի զգալի մասում ապրիլի 26-ի երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և...