Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:30

Արցախում մեկնարկել են գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված միջոցառումները

Արցախում մեկնարկել են գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված միջոցառումները

Յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ կիրակին Արցախում նշվում է որպես գյուղատնտեսության աշխատողի օր, ինչի արտահայտությունն է Բերքի տոնը՝ գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-տոնավաճառը, որը կազմակերպվում է մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Այս տարի միջոցառումները մեկնարկել են ավելի վաղ:

Մասնավորապես, գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտագործնական կոնֆերանսների շարք, որի խորագիրն է «Գյուղատնտեսության ներկան և ապագան»: Անդրանիկ կոնֆերանսը, որ նվիրված էր բուսաբուծության ոլորտին, անցկացվեց Կարմիր շուկայում: Բացման խոսքով ելույթ ունեցավ ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ նշելով, որ առկա հաջողությունների ու ձեռքբերումների շարունակականությունը կարելի է ապահովել միայն որակական նոր հարթություն տեղափոխվելով՝ գիտակրթական և խորհրդատվական բաղադրիչի նշանակալի և ընդգծված ներկայացվածությամբ, ինչպես նաև կադրերի և մասնագետների պատրաստման ուղղությամբ միջոցների և ռեսուրսների ավելացմամբ: Ողջույնի խոսքով հանդես եկան ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Ելույթներով հանդես եկան Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսներ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Հովհաննիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Սյուզաննա Հովսեփյանը, ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը և մենատնտես Վաչե Ադամյանը:

Գիտագործնական հաջորդ կոնֆերանսը, որ նվիրված կլինի անասնաբուծությանը, կանցկացվի Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+