Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:54

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոն՝ նվիրված մեծանուն երաժշտագետի 150-ամյակին

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոն՝ նվիրված մեծանուն երաժշտագետի 150-ամյակին

Այս տարի լրանում է հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծննդյան 150-ամյակը:

Հայ մեծանուն երաժշտագետի 150-ամյակը նշանավորվել է սեպտեմբերի 26-ին Երևանում՝ «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի մեկնարկով: Այն ավարտվելու է Գերմանիայում: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:

Արցախում գիտաժողով-փառատոնի շրջանակներում առաջին համերգը կայացել է հոկտեմբերի 1-ին՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կամարների տակ: Ելույթ է ունեցել Երևանի պետական կամերային երգչախումբը:

Այնուհետև Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարում կայացել է «Գեղարդ» երգեցիկ խմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի հոգևոր երաժշտության համերգը:
Նույն օրը երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Կոմիտասի 150-ամյակին նվիրված խմբերգային երաժշտական երեկոյին մասնակցել են ՀՀ հինգ պետական՝ Հայաստանի ազգային ակադեմիական, «Գեղարդ» երգեցիկ, Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերը:

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի արցախյան համերգաշարն ավարտվել է հոկտեմբերի 2-ին Գանձասարի վանական համալիրում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգով:
Հավելենք, որ Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+