Հոկտեմբերի 7-ին, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան N 7 հիմնական դպրոցում առաջին բուժօգնության դասընթացներ են անցկացրել «Code 3 Angels» ամերիկյան բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները:
«Code 3 Angels» ամերիկյան բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներն այս ծրագրով չորրորդ անգամ են Արցախում և առաջնային բուժօգնության ամերիկյան մեթոդիկան են ներկայացնում արցախյան կրթօջախներում։
Դասընթացի նպատակն է ուսումնական հաստատությունների աշակերտներին և ուսուցիչներին փոխանցել առաջին բուժօգնություն ցուցաբերելու գիտելիքներ ու հմտություններ: Դասընթացները տևելու են երեք օր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







