Հոկտեմբերի 8-ին մեկօրյա այցով Արցախ են ժամանել կոնգրեսականներ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի նախագահ Ջեքի Սփիերը եւ հանձնախմբի անդամ Ջուդի Չուն: Կոնգրեսականներին ուղեկցում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցը, և Սոս Ավետիսյանը:
Ստեփանակերտի օդանավակայանում հյուրերին դիմավորել են ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ ԱԳՆ փոխնախարար Արմինե Ալեքսանյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի անդամներ Թերեզա Երեմյանը և Րաֆֆի Սարգիսյանը:
Կոնգրեսականների այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ԱՀ նախագահի, ԱԺ նախագահի խմբակցությունների և հանձնաժողովների նախագահների ու ԱԳՆ նախարարի հետ: Ծրագրված է նաև այցելություն Halo Trust ականազերծող կազմակերպություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







