Հոկտեմբերի 9-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում կազմակերպվել է աշնանը նվիրված տոն՝ «Ոսկե աշուն» խորագրով: Ստեփանակերտի տարածքում գործող մի շարք մշակութային օջախի սաներ հանդես են եկել երգով, պարով և ասմունքով: Միջոցառման տարածքում աշակերտների միջև անց է կացվել նաև աշնան թեմայով լավագույն նկարի մրցույթ:
Ստեփանակերտի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյան խոսքով՝ ամեն տարի ձգտում են նորովի անցկացնել միջոցառումը, այս տարի ընտրվել է տվյալ ձևաչափը: «Աշունը տարվա ամենագեղեցիկ եղանակն է, որին նվիրված միջոցառմանը մասնակցում են Ստեփանակերտի մշակութային օջախները՝ պարով, երգով, ասմունքով»,- նշել է Կարինե Հարությունյանը:
ԱՄՆ Կոնգրեսում հուլիսի 8-ին քննարկվելու է Արցախի վերաբերյալ Շվեյցարիայի նախաձեռնությունը
ԱՄՆ Կոնգրեսում հուլիսի 8-ի ուշ երեկոյան քննարկվելու է Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, տեղեկացնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը...