Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում մեկնարկել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովը:
Համաժողովի բացումն ազդարարել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել համաժողովի մասնակիցներին:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Համաժողովի համակազմակերպիչներ ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Համաժողովին ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Արցախի այն բարեկանները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ներկա գտնվել հավաքին, հանդես են եկել տեսաուղերձներով:
Համաժողովի առաջին նստաշրջանը բացել է ԱՄՆ-ում և Կանադայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Առաջին նստաշրջանի քննարկման թեման է՝ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և խաղաղ կարգավորման գործընթացը»:
Հիշեցնենք, որ Համաժողովը կազմակերպվում է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի և ԱՀ Արտաքին գործերի նախարարության կողմից: Համաժողովին մասնակցում են ավելի քան 150 պատվիրակներ, ովքեր Արցախ են ժամանել աշխարհի 30 երկրներից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







