Հոկտեմբերի 17-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` ռեկտոր Արմեն Մուրադյանը և Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Կարեն Բազիյանը ստորագրեցին հուշագիր`կլինիկական–կրթական համագործակցության մասին:
Համաձայն հուշագրի` Հանրապետական բժշկական կենտրոնը ստացավ համալսարանական հիվանդանոցի կարգավիճակ, ինչը հնարավորություն կտա կլինիկական բազայում կիրառվող բժշկական պրակտիկան, բժշկագիտական ավանդույթները փոխանցել ու սովորեցնել օրդինատորներին, ինչպես նաև կլինիկակական պրակտիկայի հիմքի վրա կազմակերպել բազմաբաղադրիչ բժշկական կրթություն: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, կարևորելով Արցախ աշխարհում համալսարանական հիվանադանոցի դերը, նշել է, որ առողջ ազգ ունենալու համար համակարգում անհրաժեշտ են բարձրակարգ որակավորմամբ բժիշկներ:
Այսպիսով, Ստեփանակերտի արդիական բժշկական կենտրոնը հնարավորություն ունի ինչպես արցախցի ուսանողների, այնպես էլ այլ երկրներից ԵՊԲՀ-ում սովորողների համար իրականացնել կրթական ծրագրեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







