Մինչև տարեվերջ կսկսի գործել Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիվանդանոցը. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի պաշտոնական էջը:
Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի վստահեցմամբ՝ հավելյալ կադրային պահանջարկը նոր խթան կարող է լինել Բերձորում բնակֆոնդի հետագա աճի համար։
Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիվանդանոցը նախատեսված է 20 մահճակալի համար: Գործելու են շտապօգնության ծառայություն, ստացիոնար բաժանմունք, այդ թվում՝ վիրաբուժական և թերապևտիկ, պոլիկլինիկային և գինեկոլոգիական ծառայություններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







