«Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիան», հայտարարություն է տարածել՝ կոչ անելով աջակցել տեղական արտադրողին:
«Հայկական շուկան ողողված է օտարերկյա արտադրության, սպառման լայն շրջանակ ունեցող ապրանքներով: Քաղաքացիների մեծ մասը նախապատվություն է տալիս հենց այդ, օտարերկյա արտադրությանը: Այս իրողությունը լուրջ խնդիրներ է ստեղծում երկրի տնտեսության և դրա հետագա զարգացման համար»,- նշվում է հայտարարության մեջ:
Ըստ «Արցախի ՓՄՁ զարգացման ասոցիացիայի»՝ բոլորս ուղղակիորեն կարող ենք բարելավել մեր վիճակը, նպաստելով մեր տնտեսության զարգացմանը, նախապատվություն տալով առաջին հերթին տեղական արտադրությանը.
«Տեղական արտադրանքի պահանջարկի աճի հետ մեկտեղ, հնարավորություններ են ստեղծվում արտադրողի հետագա զարգացմանը և նոր աշխատատեղերի բացման համար, ինչն էլ իր հերթին նպաստելու է հարկատվության մակարդակի բարձրացմանը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







