Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:02

Սփյուռքի հայկական կառույցների միջոցներով կվերանորոգվի Արցախի Խրամորթ գյուղի միջնակարգ դպրոցը

Սփյուռքի հայկական կառույցների միջոցներով կվերանորոգվի Արցախի Խրամորթ գյուղի միջնակարգ դպրոցը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակն ու Բելգիայի Արցախի հետ բարեկամության խումբը ֆինանսավորել են Արցախի Հանրապետության Ասկերան շրջանի Խրամորթ համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգումը:

Ինչպես հայտնում է Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը, դպրոցում նախատեսվում է իրականացնել ներքին ու արտաքին վերանորոգման աշխատանքներ, կառուցել նոր սանհանգույց, ժամանակակից տեխնիկայով հագեցած ճաշարան:

Նախատեսվում է նաև կահավորել ու արդիականացնել դասասենյակները` դրանք դարձնելով առարկայական դասասենյակներ։ Անցկացվելու է նաև ջեռուցման նոր համակարգ:

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Խրամորթ գյուղ են տեղափոխվել նաև ադրբեջանական վերահսկողության տակ մնացած Հադրութի շրջանից տեղահանված ընտանիքներ: Այս տեսակետից ծրագրի հեղինակները հատկապես կարևորում են դրա իրականացումը հատկապես այդ գյուղում։

Մեկնաբանելով այս նախաձեռնությունը` ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն ասել է.

«Ադրբեջանի կողմից պարտադրված այս կործանարար պատերազմում կարևոր է բուժել Արցախի վերքերը: Հատկապես երեխաները խոցելի են նման իրավիճակում: Հուսով ենք, որ այս նախագիծը քայլ կլինի Արցախի երեխաների կրթության պայմանները բարելավելու և լուսավոր ապագա ապահովելու ուղղությամբ»:

Հայ համայնքի ներկայացուցիչն արձանագրել է, որ Արցախին աջակցելն իրենց պարտքն է, ու նման ծրագրերը շարունակական են լինելու։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+