Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:18

Հայանպաստ այս բանաձևն անհրաժեշտ է հմտորեն օգտագործել ՀՀ և ԱՀ արտաքին քաղաքական գործընթացներում. Վահրամ Բալայան

Հայանպաստ այս բանաձևն անհրաժեշտ է հմտորեն օգտագործել ՀՀ և ԱՀ արտաքին քաղաքական գործընթացներում. Վահրամ Բալայան

ԱՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը և դրա հնարավոր հետևանքները. «ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը բավականին երկար քրտնաջան աշխատանքի արդյունք է, մասնավորապես Հայ Դատի գրասենյակների, Սփյուռքում գործող այլ կառույցների, մեր հայրենակիցների կողմից»:

Ըստ Վահրամ Բալայանի՝ բանաձևի ընդունմանը նպաստել են աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք տեղի են ունենում Սիրիայում և շրջակա երկրներում:

ԱՀ ԱԺ փոխնախագահը նաև շեշտել է, որ հայանպաստ այս բանաձևն անհրաժեշտ է հմտորեն օգտագործել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գործընթացներում:

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը նոր հնարավորություններ ու հեռանկարներ կստեղծի տարածաշրջանում ոչ միայն անկայությունը հաղթահարելու, այլև Ցեղասպանության հետ կապված բոլոր հնարավոր տարբերակները ժխտելու տեսանկյունից: Այսօր անչափ կարևոր է աշխարհին ներկայացնել, որ Արցախի Հանրապետության հռչակումով, մեր ազգային-ազատագրական պայքարով մենք կանխեցինք Արցախի տարածքում նոր Ցեղասպանության իրագործումը թուրքերի կողմից: Այս հնարավորությունը մեր արտաքին քաղաքականության համատեքստում օգտագործելու պարագայում նոր իրավիճակ կստեղծի Արցախի միջազգային ճանաչման առումով»,-ասաց Վահրամ Բալայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը:

Թիվ 296 բանաձևը հեղինակել են դեմոկրատ ու հանրապետական մի խումբ կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Փիթեր Քինգն ու Ջեքի Սփիերը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ընդունվել է 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+