Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, որպես հիմնական բանախոս, ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառման ժամանակ։
Մասիս Մայիլյանն իր ելույթի շրջանակներում ներկայացրել է Արցախում պետականաշինության, հանրապետության միջազգային ճանաչման ու միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող գործընթացը։
Կոնգրեսական Բրեդ Շերմանն ու Ֆրենկ Փալոունը Մասիս Մայիլյանին փոխանցել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող H.Res.296 բանաձևի կրկնօրինակը։
Մասիս Մայիլյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թթ․ Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին սատարելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







