Նոյեմբերի 8-ին ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում Արցախի պետական համալսարան է այցելել և դասախոսությամբ հանդես եկել ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի լաբորատորիայի վարիչ Նելլի Հովհաննիսյանը:
Ինչպես տեղեկացնում են ԱրՊՀ-ից՝ դասախոսության թեման էր «Իմունաբանությունը և վիրուսաբանությունը»:
Դասախոսությանը ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:
Նելլի Հովհաննիսյանը նշել է, որ դասախոսության նպատակն է ուսանողներին ծանոթացնել գիտակրթական նորություններին, ոլորտի արդիական թեմաներին: Բանախոսը մանրամասն խոսել է հակագենի, հակամարմինների և վիրուսների կառուցվածքից, առանձնահատկություններից, ներկայումս արդիական համարվող հեպատիտ C-ի և նման այլ հիվանդությունների բուժման դժվարություններից, ձեռնարկվող քայլերից և հակավիրուսային պրեպարատների ստեղծումից:
Հանդիպման վերջում Նելլի Հովհաննիսյանը պատասխանել է ներկաների հարցերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







