Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:22

Մենք պարտավոր ենք ջանքեր գործադրել խնդիրների լուծման ու հայրենիքի երկարատև զարգացման ուղղությամբ. Արտակ Բեգլարյան

Մենք պարտավոր ենք ջանքեր գործադրել խնդիրների լուծման ու հայրենիքի երկարատև զարգացման ուղղությամբ. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 3-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Ստեփանակերտում մեկնարկած «Tech week Արցախ 2021» համաժողովի բացման արարողության ժամանակ: Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից:

Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին այդ խոշոր տեխնոլոգիական միջոցառումը Արցախում կազմակերպելու իր առաջարկն ընդունելու համար:

«Այս խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումն Արցախում կազմակերպելիս մի շարք նպատակներ ունեինք՝ ի լրումն նման միջոցառումների հիմնական նպատակների: Մասնավորապես, նպատակ ունեինք Արցախում հետպատերազմյան տրամադրություն փոխելու՝ ցույց տալու համար, որ կյանքը շարունակվում է, և մենք պարտավոր ենք ջանքեր գործադրել առկա խնդիրների լուծման ու հայրենիքի երկարատև զարգացման ուղղությամբ: Հաջորդ նպատակը Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյան տրամադրություն փոխելն է՝ խթանելով Արցախ այցելությունները և վիրավոր Արցախին աջակցելու գործնական ջանքերը: Երրորդ նպատակը, անշուշտ, Արցախում տեղեկատվաղական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է՝ բարենպաստ պայմաններ ապահովելով տեղում համապատասխան կրթական ու գործարար ծրագրերի իրագործման համար: Այժմ շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվել է կայացնել այս համաժողովը, և շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, աջակիցներին ու մասնակիցներին»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

«Tech week Արցախ 2021» համաժողովին մասնակցում են ոլորտի շուրջ 1500 մասնագետներ ու հետաքրքրված անձինք, որից ավելի քան 400-ը ժամանել են ՀՀ-ից, ներառյալ՝ բնագավառի կայացած ընկերությունների ներկայացուցիչներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+