Այսօր՝ նոյեմբերի 15-ին, տեղի է ունեցել ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում են ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից:
Օրակարգի 1-ին, 2-րդ հարցերով Հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել 2010 թվականի նոյեմբերի 30-ի ««ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերում սկզբնավորված զանգի «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների վճարների ժամանակացույցը հաստատելու մասին» Թիվ 65Ա, 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցում սկզբնավորված զանգի «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների վճարների ժամանակացույցները հաստատելու մասին» Թիվ 70Ա որոշումները և հաստատել է Հայաստանի Հանրապետության շարժական և ամրակցված հեռախոսակապի օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում սկզբնավորված զանգերի «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարների կիրառման ժամանակացույցը։
Արտադրության լիցենզիաներ են տրամադրվել՝
-«ՋԵՆԵՐԱԼ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «ՉԱՐՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայանում, էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա՝ մինչև 2036 թվականի մարտի 31-ը գործողության ժամկետով, որից կառուցման ժամանակահատվածը՝ մինչև 2021 թվականի մարտի 31-ը:
-«ՋԻ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Թարթառ-2» փոքր հիդրոէլեկտրակայանում, էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա՝ մինչև 2037 թվականի նոյեմբերի 10-ը գործողության ժամկետով, որից կառուցման ժամանակահատվածը՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 10-ը:
Օրակարգի վերջին հարցով հաստատվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, որն ապահովում է Հանձնաժողովի 2019 թվականի գործունեության շարունակականությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







